ՌԴ Պետդուման ընդունել է ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու մասին օրենքը |factor.am|
17:08 - 07 հունիսի, 2022

ՌԴ Պետդուման ընդունել է ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու մասին օրենքը |factor.am|

factor.am: ՌԴ Պետդուման ընդունել է օրենքներ, ըստ որոնց՝ մարտի 15-ից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները չեն կատարվի Ռուսաստանում և կդադարեն հիմք հանդիսանալ ռուսական դատարանների որոշումների վերանայման համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կկարողանա դրամական փոխհատուցում վճարել դիմողներին ՄԻԵԴ-ի՝ մինչև մարտի 16-ը կայացրած որոշումների հիման վրա։ Ավելի ուշ այս փաթեթը սատարել է նաև Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության ոլորտային հանձնաժողովը։ Ակնկալվում է, որ խորհրդարանի վերին պալատն օրենքները կքննարկի հունիսի 8-ին կայանալիք լիագումար նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել