«Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան, քանի որ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը․ Բայրամով |factor.am|
15:04 - 07 հունիսի, 2022

«Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում դեռ կոնկրետ արդյունքներ չկան, քանի որ Հայաստանը տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը․ Բայրամով |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որը Անկարա էր մեկնել՝ մասնակցելու Թուրքիայի բարեկամ և եղբայրական երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը։

Նա նշել է, որ Ադրբեջանում դրական են վերաբերվում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակմանն ու նրանց երեք հանդիպումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Բայրամովն ասել է, թե Բաքուն, իբր, մշտապես հանդես է եկել բոլորի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին։

Նա նշել է, թե Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը, իբր, մի կողմն է թողել «անցյալի վերքերը»՝ հայտարարելով խաղաղության և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։ Բայրամովն ասել է, որ Բաքվի խաղաղության օրակարգը դրական արձագանք է առաջացրել միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրամիության մակարդակով։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին երկու ամիսների ընթացքում երկու դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել՝ նշելով, որ բանակցությունների օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է եղել նաև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանում, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատում և սահմանագծումը։

Բայրամովը նշել է նաև, թե ««Զանգեզուրի միջանցքի» բացման բանակցությունների հարցում, որը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը երկաթուղով և ավտոմոբիլով կապելու է հանրապետության արևմտյան շրջանների հետ, դեռ կոնկրետ արդյունքներ չկան», քանի որ Հայաստանը, իբր, տարբեր պատրվակներով ձգձգում է այս գործընթացը։

«Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ հայտարարում են՝ մենք Երևանի հետ խնդիրներ չունենք։ Մեր երկրները հանդես են գալիս Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների օգտին։ Եթե ​​Երևանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային իրավունքի նորմերը և հաշվի առնի տարածաշրջանի իրողությունները, լավ արդյունքները հնարավոր կդառնան»,- ասել է Բայրամովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել