Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան․ ԲՏԱ
20:11 - 06 հունիսի, 2022

Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան․ ԲՏԱ

ԲՏԱ նախարարությունը, հղում կատարելով SATLANTIS ընկերությանը, հայտնում է, որ Հայաստանի առաջին արբանյակը կապ է հաստատել Երկրի հետ. ենթահամակարգերն աշխատում են անխափան։
 
SATLANTIS ընկերությունը հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
 
«SATLANTIS-ը հպարտությամբ հայտարարում է Հայաստանի հետ «Ուրդանետա» արբանյակի վերաբերյալ իր համագործակցության մասին:
 
Կանավերալ հրվանդանից Ուրդանետայի հաջող մեկնարկից հետո ընկերությունը հայտարարում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակա «Գեոկոսմոս» ընկերությանը Երկրի հեռակա դիտարկման ամբողջական համակարգ տրամադրելու վերաբերյալ համաձայնության մասին: ՀՀ Վարչապետի հայտարարության մեջ ասվում է, որ Ուրդանետան, որն այժմ վերանվանվել է ARMSAT_1 աշխատանքային անվանումով, կլինի Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում, դրանով Հայաստանը փաստացի դառնում է Տիեզերական ընտրված երկրների ակումբի անդամ։
 
«Մենք հպարտ ենք, որ մեր Ուրդանետա արբանյակը վերափոխում ենք Armsat_1 հայկական ռազմավարական առաջին արբանյակի: Մենք կաջակցենք ՀՀ կառավարությանը՝ աշխատատեղերի, մասնագետների և արտադրանքի ստեղծման որոշումներում»,- այս մասին նշում է իսպանական ընկերության նախագահ Ժան-Ժաք Դողդէնը։
 
Ըստ զեկույցի՝ կան մի շարք ավելի մեծ երկրներ, որոնք դեռևս չունեն ARMSAT_1-ի նման 2 մետր լուծաչափով արբանյակ: Սա երկարաժամկետ հեռանկարի միայն սկիզբն է՝ հայկական նոր տիեզերական ռազմավարության մեկնարկը, որով կզարգանա ոլորտի ազգային կարողությունները և երիտասարդ ինժեներների տաղանդը՝ հիմվելով SATLANTIS-ի առաջարկած մոդելի վրա:
 
8-ամսյա անհավանական արագ աշխատանքի արդյունքում, այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանը արբանյակ է ուղարկում Տիեզերք։
 
Հաջող մեկնարկից հետո Հայաստանի առաջին արբանյակը՝ ARMSAT_1-ը, լավ կարգավիճակում է և պատրաստ է հանրային ծառայություն իրականացնել՝ ուղարկելով գործունակ տվյալներ առնվազն գալիք չորս տարիների ընթացքում: Ըստ իսպանական SATLANTIS-ի զեկույցի (առաքելության գործընկեր)՝ մայիսի 26-ին ARMSAT_1-ը առաջին անգամ կապ է հատատել Երկրի հետ և ցույց է տվել իր ենթահամակարգերի անվանական (նոմինալ) կարգավիճակը։
 
Տիեզերական այս նախագծի մանրամասներն ու առաջին արդյունքները հանրությանը կներկայացվեն Երևանում կայանալիք «Starmus» գիտական համաժողովում, որտեղ մասնակցություն կունենան Նոբելյան ինը մրցանակակիրներ՝ ներկայացնելով առաջիկա տարիների գիտական ամենաառաջադեմ մոտեցումները: Armsat_1-ի թռիչքը Հայաստանին կդիրքավորի որպես առաջադեմ երկիր հասարակության, գիտնականների և միջազգային հանրության առջև»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել