Հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդների ենք տեսնելու. ծանրամարտի հավաքականի մարզիչն ամփոփեց ԵԱ-ն |armenpress.am|
12:24 - 06 հունիսի, 2022

Հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդների ենք տեսնելու. ծանրամարտի հավաքականի մարզիչն ամփոփեց ԵԱ-ն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ծանրամարտի հավաքականում հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդ ծանրորդների անուններ են լինելու:

Նման կարծիք հայտնեց Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Ծանրամարտի Եվրոպայի այս առաջնությունում մեր գրանցած արդյունքը նորմալ եմ համարում: Մեկ-երկու բացթողում կար, բայց դրանք կշտկենք»,-ասաց Խաչատրյանը:

Վերջինս շեշտեց, որ նախորդ տարի Եվրոպայի նախորդ առաջնության ոսկե մեդալներն այս տարի փոխեցին գույնը, քանի որ օլիմպիական քաշային կարգերում մեծացել է մրցակցությունը: «Հաջորդ մրցաշարերին նոր երիտասարդների ենք տեսնելու»,-առանձնացրեց նա:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երրորդն է: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության երկամարտի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի ընտրանին երրորդն է (7 մեդալ): Առաջին տեղում Բուլղարիան է (8 մեդալ), երկրորդը` Ուկրաինան (7 մեդալ): Ուկրաինայի հավաքականը երկրորդն է, քանի որ ուկրաինացի մարզիկներն ավելի շատ ոսկե մեդալներ են նվաճել:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության մասնակցեց 10 մարզիկով: Եվրոպայի առաջնության չեմպիոններ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) և Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ): Հին աշխարհամասի փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (109 + կգ): Այս առաջնության բրոնզե մեդալներին արժանացան Գոռ Մինասյանը (109 + կգ) և Արսեն Մարտիրոսյանը (109  կգ): «Փոքր» արծաթե մեդալ նվաճեց Անդրանիկ Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել