25 օր արգելված կլինի մարդկանց եւ կենդանիների մուտքը Բյուրականի անտառ
12:22 - 06 հունիսի, 2022

25 օր արգելված կլինի մարդկանց եւ կենդանիների մուտքը Բյուրականի անտառ

Սույն թվականի հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ:

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել