Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 77,18 տոկոսը |news.am|
10:31 - 06 հունիսի, 2022

Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 77,18 տոկոսը |news.am|

news.am: Ղազախստանի Սահմանադրության փոփոխություններին կողմ է եղել քաղաքացիների 77,18 տոկոսը։ Այս մասին են վկայում հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովի տվյալները, որոնք հայտարարվել են երկուշաբթի։

Հանձնաժողովի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 68,06 տոկոս։

Հանձնաժողովը նաեւ տեղեկացրել է, որ բոլոր շրջանների հաշվարկով փոփոխությունների օգտին քվեարկողների ամենամեծ տոկոսը եղել է Ակմոլինսկի շրջանում (81,98 տոկոս), ամենաքիչը՝ Ալմաթիում, որտեղ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 65,22 տոկոս։

Կիրակի Ղազախստանում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Փոփոխությունների համաձայն՝ կրճատվում են պետության ղեկավարի լիազորությունները, զգալիորեն ուժեղանում է խորհրդարանի եւ տեղական ներկայացուցչական մարմինների դերը, համակարգայնորեն ամրապնդվում է իրավապաշտպան ոլորտը, վերստեղծվում է Սահմանադրական դատարանը, արձանագրվում է մահապատժի վերջնական չեղարկումը եւ հանվում են երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւի կարգավիճակի մասին դրույթները։

Հանրաքվեն համարվել է կայացած, քանի որ մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսի շեմը։ Հիմնական օրենքի փոփոխությունները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է քաղաքացիների կեսից ավելին Ղազախստանի 17 սուբյեկտներից առնվազն 12-ում (17 մարզ եւ հանրապետական նշանակության երեք քաղաք՝ Նուր Սուլթան, Ալմաթի եւ Շիմքենդ)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել