Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ
 |tert.am|
12:26 - 05 հունիսի, 2022

Կոնստանտին Զատուլինը Հայաստանում հանդիպել է Արցախի ներկա ու նախկին նախագահների հետ |tert.am|

tert.am: ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոնստանտին Զատուլինն այցելել է Հայաստան և հանդիպել Արցախի գործող և նախկին նախագահների հետ։

Այս մասին պատգամավորը տեղեկացրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա նշել է, որ այցի նպատակն էր՝ ծանոթանալ ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, զարգացնել կապերը ռուս հայրենակիցների հետ:

«Կոնստանտին Զատուլինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր նախկին նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պատգամավորը նաեւ զրուցել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի, ինչպես նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել