Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը
15:12 - 04 հունիսի, 2022

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է , որ հունիսի 4-9-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել