Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել. ԱՆ
10:11 - 04 հունիսի, 2022

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել. ԱՆ

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

 

Գլխավոր նկարը՝ azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել