Ժամը 22:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու․ ԱՆ
22:28 - 03 հունիսի, 2022

Ժամը 22:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու․ ԱՆ

Ժամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

«Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ժամը 22:00-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում»,- նշում են ՀՀ ԱՆ-ից՝ հավելելով, որ նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել