Ժամը 21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի
21:43 - 03 հունիսի, 2022

Ժամը 21:10-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ժամը 21:10-ի դրությամբ շտապօգնության մեքենայով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի:

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը։

Թարմացում

Տուժածների թիվը հասել է 10-ի՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը՝ քաղաքացիական անձինք, իսկ Ժամը 22:00-ի դրությամբ 20 քաղաքացի։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։ Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։ Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել