Կառավարական առանձնատան մոտ լուսաձայնային նռնակ կիրառվեց ցուցարարների ուղղությամբ
21:02 - 03 հունիսի, 2022

Կառավարական առանձնատան մոտ լուսաձայնային նռնակ կիրառվեց ցուցարարների ուղղությամբ

Կառավարական առանձնատան մոտ իրավապահները ցուցարարների նկատմամբ հատուկ միջոց կիրառեցին։

«Դիմադրություն շարժման անդամները ցանկանում էին հասնել Ազգային ժողով, ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։

Ցուցարարները փորձեցին ճեղքել պատը, ինչի հետևանքով իրավիճակը խիստ լարվեց։ Քաղաքացիներն ու ոստիկանները սկսեցին հրել միմյանց, ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, ինչի հետևանքով եղան տուժածներ երկու կողմից։

Ստեղծված լարված իրավիճակում իրավապահները լուսաձայնային նռնակ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ։ 

Հարցին, թե ինչու կիրառվեց հատուկ միջոց, ոստիկանության ծառայողներից մեկը ասաց, որ «քարերով էին հարվածում արդեն»։

Նշենք, որ ավելի վաղ Շարժումը ակցիա էր իրականացնում կառավարության մասնաշենքերի մոտ, ապա շարժվեցին դեպի կառավարական ամառանոց։

Այսօր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ նախաձեռնել էին արտահերթ նիստ։ ԱԺ մեծամասնություն կազմող ՔՊ խմբակցությունը չներկայացավ նիստին, ինչի հետևանքով այն չկայացավ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել