«Վերջին զանգի»-ն ուժեղացված ծառայության արդյունքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 57 ավտոմեքենաներ, 48-ի ղեկին եղել են անչափահասներ
18:39 - 03 հունիսի, 2022

«Վերջին զանգի»-ն ուժեղացված ծառայության արդյունքում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 57 ավտոմեքենաներ, 48-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 18․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց, որոնցից 48-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Հայտնում է ոստիկանությունը։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել