Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և ՄԱԿ-ը քննարկելու են հացահատիկով նավերի դուրսբերման հարցը․ Չավուշօղլու 

 |factor.am|
22:10 - 02 հունիսի, 2022

Թուրքիան, Ռուսաստանը, Ուկրաինան և ՄԱԿ-ը քննարկելու են հացահատիկով նավերի դուրսբերման հարցը․ Չավուշօղլու |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մոտ օրերս կայանալիք հանդիպման ժամանակ Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը և ՄԱԿ-ը կքննարկեն Ստամբուլում մեխանիզմի ստեղծման հարցը՝ վերահսկելու ծովով հացահատիկով նավերի դուրսբերման հնարավորությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ 


Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ ՄԱԿ-ն առաջարկ ունի՝ ստեղծելու կոնտակտային խումբ չորս կողմերի մասնակցությամբ (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ)՝ ուկրաինական նավահանգիստներից հացահատիկով նավերի դուրսբերման հարցով։ Նրա խոսքով՝ Թուրքիան սկզբունքորեն համաձայնել է և առաջարկել տեխնիկական հանդիպում անցկացնելու գաղափարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել