Ստոլտենբերգը Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցություններ է կազմակերպում |factor.am|
15:53 - 02 հունիսի, 2022

Ստոլտենբերգը Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով բանակցություններ է կազմակերպում |factor.am|

factor.am: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ բանակցություններ է անցկացնելու Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասնակցությամբ՝ հույս ունենալով այս ամիս կայանալիք գագաթնաժողովից առաջ վերջ տալ Անկարայի դիմադրությանը դաշինքին այս երկրների միանալուն։ Այս մասին հայտնել է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ առաջիկա օրերին երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին հավաքելու է Բրյուսելում, որպեսզի առաջընթաց ապահովի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու դիմումների հարցում։

«Իմ մտադրությունն է դա անել նախքան հունիսի 28-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Ֆինլանդիան և Շվեդիան հստակեցրել են, որ պատրաստ են նստել սեղանի շուրջ և անդրադառնալ Թուրքիայի մտահոգություններին»,- ասել է Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել