Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը
15:22 - 02 հունիսի, 2022

Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

Ռուսաստանը նավթ չի վաճառելու՝ ի վնաս իրեն, եթե ինչ-որ տեղ պահանջարկը նվազում է, մի ուրիշ վայրում այն աճում է, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողները նրան խնդրել էին մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը հնարավոր էր համարել, որ Եվրոպան կարող է շարունակել Ռուսաստանից գազ գնել, բայց ավելի ցածր գնով։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել էին նաև, թե արդյոք Կրեմլը նավթահումքի գների կրիտիկական նվազման ռիսկեր է տեսնում՝ արտաքին ճնշման պատճառով։

«Դա տնտեսության հարց է, բանն այն է, որ լոգիստիկ խնդիրները շարունվում են, ինչը բերում է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման։ Այդ պատճառով էլ, ամեն դեպքում, ամեն ինչ կարգավորում է շուկան՝ չնայած նույնիսկ այն արհեստական դժվարություններին, որոնք առաջացնում են պատժամիջոցները», - ասել է Պեսկովը։

«Սակայն, բնականաբար, Ռուսաստանը ոչինչ չի վաճառելու՝ ի վնաս իրեն։ Ամեն դեպքում, երբ ինչ-որ տեղ պահանջարկը կրճատվում է, մեկ այլ տեղ ավելանում է, տեղի է ունենում հոսքերի վերաուղղում, առավել բարենպաստ պայմանների որոնում», - հավելել է նա


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել