Ոստիկանությունը հորդորում է Վերջին զանգին մեքենա չտրամադրել վարելու իրավունք չունեցող շրջանավարտներին
14:53 - 02 հունիսի, 2022

Ոստիկանությունը հորդորում է Վերջին զանգին մեքենա չտրամադրել վարելու իրավունք չունեցող շրջանավարտներին

Հունիսի 3-ին, «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ «Ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։ Իրավական հետևանքներ են նախատեսված նաև այն անձանց համար, որոնք մեքենա կտրամադրեն շրջանավարտներին»,- ասված է ՃՈ հաղորդագրության մեջ։

Ուսուցչական անձնակազմին և ծնողներին ոստիկանությունը հորդորել է օրվա տոնականությունը չխաթարելու և իր աշխատանքների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց և ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց, որպեսզի համատեղ կանխվեն հնարավոր պատահարները։

«Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ»,- հայտնում է ոստիկանությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել