ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները քննարկել են անվտանգության երաշխիքները |factor.am|
14:48 - 02 հունիսի, 2022

ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի անդամները քննարկել են անվտանգության երաշխիքները |factor.am|

factor.am: Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների զինաթափման հարցերով համատեղ խորհրդատվական հանձնաժողովի (ԶՀԽՀ) հերթական նիստը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից։ Նիստի մասնակիցները կարծիքներ են փոխանակել անվտանգության երաշխիքների հարցերի շուրջ։

Նրանք վերահաստատել են ԱՊՀ անդամ պետությունների պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը կայուն խաղաղության ապահովման ու միջազգային անվտանգության ամրապնդման համար դիրքորոշումների համապատասխանեցման ուղղությամբ։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ ԶՀԽՀ-ի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ այս տարվա դեկտեմբերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել