ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը պատասխան քայլեր չի կանխատեսում |news.am|
10:43 - 02 հունիսի, 2022

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը պատասխան քայլեր չի կանխատեսում |news.am|

news.am: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի որեւէ պատասխան չի կանխատեսում Ուկրաինային ժամանակակից զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը, CNN-ին ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ոչ, ես դա չեմ կանխատեսում, քանի որ այն, ինչ անում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները եւ դաշինքն ինքը՝ աջակցություն է Ուկրաինային ինքնապաշտպանության իրավունքի հաստատման հարցում, եւ այդ իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի պայմանագրով», - ասել է Ստոլտենբերգը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր եւ զինամթերք» է տրամադրում:

Նրա խոսքով՝ սպառազինության նոր խմբաքանակը «թույլ կտա նրանց առավել ճշգրիտ խոցել առանցքային թիրախները մարտադաշտում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել