tert.am: ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Republic of Turkey-ն (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել է Republic of Türkiye»,- ասել է Դյուժարիկը։ Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների դիմումից անմիջապես հետո։
Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը։
comment.count (0)