Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կշարունակվի

 |factor.am|
22:00 - 01 հունիսի, 2022

Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ կշարունակվի |factor.am|

factor.am: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության վերաբերյալ կշարունակվի, և Շվեդիան ուղղակիորեն կպատասխանի Թուրքիային՝ հնարավոր «թյուրիմացությունները կարգավորելու» համար, գրում է CNN-ը։

«Մենք ունենք քննարկումներ, երկխոսություն Թուրքիայի հետ, և այդ երկխոսությունը կշարունակվի։ Ես անհամբեր սպասում եմ Թուրքիայի հետ հետագա կառուցողական հանդիպումներին մոտ ապագայում»,- ասել  է Անդերսոնը Ստոկհոլմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ իրենց պատասխանները Թուրքիայի պահանջներին ու հարցերին ուղիղ են ուղղելու Անկարային և կլուծեն ցանկացած խնդիր կամ թյուրիմացություն, որ կարող է լինել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել