Թբիլիսիի փոխքաղաքապետին իր տանը մահացած են գտել |factor.am|
16:15 - 01 հունիսի, 2022

Թբիլիսիի փոխքաղաքապետին իր տանը մահացած են գտել |factor.am|

factor.am: Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր տանը։ Նովոստի Գրուզիայի փոխանցմամբ՝ հաղորդվում է ինքնասպանության մասին։ Միաժամանակ, նշվում է, որ Էլոշվիլիի մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիի մահվան գործով հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելը)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել