Կասկած չկա, որ Խերսոնը, Դոնեցկը, Լուգանսկն ու Զապորոժիեն կմտնեն Ռուսաստանի կազմ. «Եդինայա Ռոսիա» |tert.am|
11:52 - 01 հունիսի, 2022

Կասկած չկա, որ Խերսոնը, Դոնեցկը, Լուգանսկն ու Զապորոժիեն կմտնեն Ռուսաստանի կազմ. «Եդինայա Ռոսիա» |tert.am|

tert.am: Խերսոնի շրջանը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ազատագրված տարածքները կդառնան Ռուսաստանի մաս։ Բացի այդ, հանրաքվեի արդյունքներով Զապորոժիեի շրջանը ևս կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ, հայտարարել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործադիր խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը։

«Որոշումը պետք է կայացնեն իրենք՝ բնակիչները, և ես վստահ եմ, որ նրանք կընդունեն այդ որոշումը, հետևաբար, ես կասկած չունեմ, որ այս տարածաշրջանը կլինի Ռուսաստանի Դաշնության կազմում, մարդիկ ցանկանում են պաշտպանություն, կայունություն, որպեսզի վերջապես, նրանց դեմ  Արևմուտքի կողմից օրինականացված բանդերական ահաբեկչությունից հետո, երկար սպասված և հարատև խաղաղություն գա»,- Տուրչակի խոսքերն է մեջբերում radiosputnik.ria.ru-ն։

Նրա խոսքով, «ոչ ոք ընդհանրապես չի կասկածում», որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքները ինտեգրվելու են Ռուսաստանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել