Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանական որոշ ուժերի հետ
11:20 - 01 հունիսի, 2022

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանական որոշ ուժերի հետ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական/ ԷՏԷՔ  կուսակցություն»  խմբակցությունների պատգամավորների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական բաժնից։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Պատվիրակության անդամները պատասխանել են խորհրդարանականներին հուզող հարցերին։

«Ընկերվարական  ԷՏԷՔ  կուսակցության» պատգամավոր Անդրեաս Ապոստոլուն վերջերս ընդգրկվել է «Կիպրոս- Արցախ» բարեկամական շրջանակի կազմում։ Պատգամավորի այդ որոշումը ողջունել են Հայ դատի հանձնախումբը և արցախյան պատվիրակության անդամները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել