Սիրիայում Թուրքիայի նոր հարձակումն ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը․ Պետդեպ |news.am|
11:18 - 01 հունիսի, 2022

Սիրիայում Թուրքիայի նոր հարձակումն ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը․ Պետդեպ |news.am|

news.am: Ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ կդնի ԴԱԻՇ-ի դեմ արշավում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Սիրիայում ռազմական գործողությունը «կարող է հանկարծ սկսվել»։

Փրայսը կրկնել է, որ ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճով եւ, մասնավորապես, քաղաքացիական բնակչության վրա դրա ազդեցության կապակցությամբ»:

«Մենք շարունակում ենք, ինչպես ասել ենք, պահպանել հրադադարի գործող գծերը։ Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա, որը կարող է սպառնալիքի տակ դնել դա։ Մենք կարեւոր ենք համարում, որ բոլոր կողմերը պահպանեն եւ հարգեն հրադադարի գոտիները՝ հիմնականում Սիրիայում կայունությունն ամրապնդելու եւ հակամարտության քաղաքական լուծման ուղղությամբ աշխատելու համար։ Մենք կարծում ենք, որ այլ կերպ անելու ցանկացած փորձ կարող է հակաարդյունավետ լինել Սիրիայում ավելի լայն հակամարտությունը դադարեցնելու մեր նպատակների եւ այն հսկայական առաջընթացի համար, որին մենք միասին, այդ թվում՝ մեր քուրդ գործընկերների հետ, հասել ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ կդադարեցնի հարձակողական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Մենք ճանաչում ենք Թուրքիայի օրինական մտահոգություններն իր սահմանի անվտանգության վերաբերյալ: Բայց կրկին, մենք մտահոգված ենք, որ ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքի տակ կդնի ԴԱԻՇ-ի դեմ արշավում դժվարությամբ ձեռք բերված հաջողությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել