Բայդենը հայտնել է՝ ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունում |tert.am|
09:27 - 01 հունիսի, 2022

Բայդենը հայտնել է՝ ինչ նպատակ է հետապնդում ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտությունում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը The New York Times-ում հրապարակված իր հոդվածում հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունում Վաշինգտոնի նպատակն այն է, որ Ուկրաինան լինի դեմոկրատական, անկախ և իրեն նոր հարձակումներից պաշտպանելու ունակ երկիր, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նրա խոսքով՝ «ազատ աշխարհը» և այլ պետությունները Միացյալ Նահանգների գլխավորությամբ «կանգնել են Ուկրաինայի կողքին՝ ցուցաբերելով աննախադեպ ռազմական, հումանիտար և ֆինանսական աջակցություն»։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ցանկանում է նշել այն նպատակները, որոնք հետապնդում է ԱՄՆ-ն «այդ ջանքերի շրջանակում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել