Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու
17:40 - 31 մայիսի, 2022

Թուրքիան դեմ է պատժամիջոցներին, սակայն թույլ չի տա իր միջոցով շրջանցել դրանք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն «Անադոլու» լրատվական գործակալության լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին։ Նա նշել է, որ պատժամիջոցների ազդեցությունը կրում են ոչ միայն այն երկրները, որոնք մտցնում են այդ սահմանափակումները, կամ նրանք, ում դեմ դրանք կիրառվում են, այլև շատ այլ երկրներ։

«Թուրքիան տեղակայված է մի տարածաշրջանում, որտեղ շարունակվում է պատերազմը։ Հակամարտության [գոտուց] մեզ միայն ծովն է բաժանում։ Մեր երկիրը կրում է պատժամիջոցների հետևանքները, չնայած որ չի սատարել դրանք։ Ռուսաստանը պատասխան սահմանափակումներ է կիառում, սահմանփակում է արտահանումը։ Դա վերաբերում է, օրինակ, պարարտանյութերի, արևածաղկի ձեթի և հացահատիկի արտահանմանը», - նշել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակ է․

«Մենք սկզբունքորեն դեմ ենք ցանկացած տիպի պատժամիջոցներին։ Թուրքիան հայտարարում է, որ կսատարի միայն այն սահմանափակումները, որոնք կիրառվում են ՄԱԿ մակարդակով։ […] Մենք չենք սատարել [ՌԴ դեմ] պատժամիջոցները, սակայն դա չի նշանակում, թե Անկարան թույլ կտա սահմանափակումները շրջանցել Թուրքիայի միջոցով»։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, Թուրքիայի ԱԳ նախարարն ասել է, որ Անկարան այդ երկրներից ակնկալում է «ահաբեկչական խմբավորումների հետ ցանկացած կապի դադարեցում»։

«Մեզ հստակ գրավոր երաշխիքներ են պետք։ […] Սկանդինավյան երկրները մեզ հայտնում են ազգային օրենսդրության վերանայման անհրաժեշտության մասին։ Մենք պատրաստ ենք սպասել այնքան, որքան պետք է, մինչև որ բավարարվեն Թուրքիայի ազգային անվտանգությանն առնչվող պահանջները», - ասել է նա։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել