«Դիմադրություն» շարժումն ամփոփեց օրը․ առավոտյան 11-ից կվերսկսեն անհնազանդության ակցիաները |tert.am|
20:59 - 30 մայիսի, 2022

«Դիմադրություն» շարժումն ամփոփեց օրը․ առավոտյան 11-ից կվերսկսեն անհնազանդության ակցիաները |tert.am|

tert.am:  «Դիմադրություն» շարժումը մայիսի 30-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրեց աշխատանքային զրույց՝ ամփոփելով օրվա երթերը, ցույցերի, հանդիպումների արդյունքները: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ձևակերպել են այն հիմնական քաղաքական օրակարգը, որն անհրաժեշտ է Հայաստանին, Արցախին: Այդ առնչությամբ էլ հրավիրել են անցկացնել խորհրդարանի նիստ:

«Մենք մեկ ամիս է փողոցում ենք մեր հստակ պահանջներով: Մեր քաղաքական օրակարգի հիմնական առանցքը հետևյալն է՝ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին, բախումներին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ շենք ներխուժելու ցանկություն չեն ունեցել: Իրենց նպատակն է եղել անցկացնել պատգամավորների ու նախարարությունների ղեկավարների հանդիպում՝ ճշգրտելու նրանց դիրքորոշումը Արցախի հարցի հետ կապված:

Սաղաթելյանը հայտնեց, որ վաղը՝ առավոտյան ժամը 11։00-ից, կշարունակվեն ակցիաները․ կշրջեն տարբեր պետական հաստատություններ և կհարցնեն, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցի վերաբերյալ, իսկ 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել