Քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար. ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ
16:25 - 30 մայիսի, 2022

Քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար. ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է կոլեգիայի նիստ

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 30-ին  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության գրավչության բարձրացման հետ կապված մի շարք հարցեր: Տեսակապի միջոցով կոլեգիայի նիստին մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ քննարկվող հարցը հույժ կարևոր է զինված ուժերի մարտունակության ամրապնդման համար, հավելելով, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այս խնդիրն իր ուշադրության կենտրոնում է պահում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն տեսանելի ապագայում կարվեն մի շարք քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինվորական, մասնավորապես՝ սպայական ծառայության գրավչությունը։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ելույթների արդյունքներով պաշտպանության նախարարը տվել է հանձնարարականներ՝ բարձրացված խնդիրների առնչությամբ ողջամիտ ժամկետներում և պատշաճ լուծումներ գտնելու վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել