Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|
14:57 - 30 մայիսի, 2022

Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

news.am: Պետք է հիմա գնանք Բարձրագույն դատական խորհուրդ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ գնացեք, եթե ձեր պահանջը չկատարվի, ապա նորից կգաք Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։

Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր ռդնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։ Նիստը տեւել է 30 րոպե։

«Որտե՞ղ է երաշխավորված, որ մենք ամսի 1-ին գանք, նորից 30 րոպե չի տեւելու, նորից նույն ձեւով չեն լսելու ու նորից հեռանալու։ Կարծում եմ՝ մենք պետք է հիմա գնանք ԲԴԽ, որովհետեւ պարոն Ջհանգիրյանն ասաց՝ գնացեք, եթե ձեր պահանջը չի կատարվի, ապա նորից կգաք ԲԴԽ։ Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի, առավել եւս, որ մենք ունենք արդեն երկրորդ բողոքը այն մասին, որ այդ դատերն այլեւս 30 րոպե չպետք է լինեն։ Այդ ո՞նց է, որ մեր Գալոյանի հարցով մինչեւ գիշեր դատ էին անում, իսկ այս գործով որ այսքան տուժող ու զոհ կա։ Սա նիկոլիզմյան դրսեւորում է։ Այսինքն՝ 30 րոպե լսեմ, գնամ, չպատասխանեմ»,- նշեց Կարին Տոնոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել