Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով կալանավորվել է ընդդիմության հավաքի ևս մեկ մասնակից
14:47 - 30 մայիսի, 2022

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով կալանավորվել է ընդդիմության հավաքի ևս մեկ մասնակից

Պարզվել են Երևան քաղաքի Բաղրամյան 1-ին նրբանցքում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված  հավաքի մասնակիցներից մեկի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ  հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել ու նա կալանավորվել է:

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հիշյալ վայրում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված  հավաքի մասնակիցները փորձել են ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից կազմված «կենդանի պատը», որի ժամանակ մասնակիցներից մեկը նույն վայրում ծառայություն իրականացնող ոստիկանի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, իջեցրել է նրա ձեռքի վահանը և ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված բռնություն գործադրելով՝ ուժգին հարվածել գլխի շրջանին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել