Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 24 դեպք. մահացել է 1 մարդ
12:48 - 30 մայիսի, 2022

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 24 դեպք. մահացել է 1 մարդ

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 963 դեպք, որից 412 606-ը՝ առողջացման, 8625-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 48 պացիենտ:

Մայիսի 24-30-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 10 հազար 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 24 նոր դեպք, առողջացել է 385 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը 3 միլիոն 99 հազար 602 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել