Շարժվում ենք նախարարություններ հասկանալու՝ ով է կողմ և ով է դեմ այս հայանպաստ փաստաթղթին․ Իշխան Սաղաթելյան |tert.am|
12:15 - 30 մայիսի, 2022

Շարժվում ենք նախարարություններ հասկանալու՝ ով է կողմ և ով է դեմ այս հայանպաստ փաստաթղթին․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Առաջիկա չորս օրերի ընթացքում պետք է հստակ, թիրախավորված այցելենք տարբեր պետական հաստատություններ, բոլորը պետք է այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը։ Սա հնարավորություն է, որ բոլորը իրենց դիրքորոշումը հայտնեն այս հայանպաստ փաստաթողթի վերաբերյալ։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց կողմից հրապարակված հայտարարությանը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման, սահմանազատման աշխատանքների և այլ կարևոր հարցերի վերաբերյալ։

«Երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ։ Մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը և կհասկանանք՝ ով ով է և ով է կիսում այս պատասխանատվությունը։ Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական պաշտոններ զբաղեցող անձանց տարանջատվելու Նիկոլից և չկիսելու երկրի կործանման այս պատասխանատվությունը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Այս պահին կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ հրմշտոց է ոստիկանների ու քաղաքացիների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել