Նազարբաևը հայտարարել է, որ կողմ է, որ իր հարազատներին պատասխանատվության ենթարկեն |tert.am|
10:55 - 30 մայիսի, 2022

Նազարբաևը հայտարարել է, որ կողմ է, որ իր հարազատներին պատասխանատվության ենթարկեն |tert.am|

tert.am: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ իր հարազատները պետք է պատասխանատվության ենթարկվեն անօրինական գործողությունների համար, եթե նրանց մեղավորությունն ապացուցվի դատարանի կողմից։

«Երկար տարիներ մենք Ղազախստանում կառուցում ենք իրավական պետություն, որի հիմնարար սկզբունքն այն է, որ օրենքը բոլորի համար նույնն է։ Մեղքը պետք է ապացուցվի դատարանում: Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավական պաշտպանության իրավունք»,- ասել է նա ղազախ քաղաքագետ Դանիյար Աշիմբաևին տված հարցազրույցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել