Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:49 - 29 մայիսի, 2022

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 29-ի, 30-31-ի, հունիսի 1-2-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 30-31-ի, հունիսի 1-2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ 

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ը էապես չի փոխվի:

Երևան քաղաքում մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը, հունիսի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 31-ի և հունիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել