Ճապոնիայի մայրաքաղաքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
 |shantnews.am|
14:33 - 29 մայիսի, 2022

Ճապոնիայի մայրաքաղաքում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել |shantnews.am|

shantnews.am: Կիրակի օրը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարող Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը՝ 50 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկրաշարժից մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել