Իդալգոյի և Հարությունյանի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին |azatutyun.am|
16:28 - 28 մայիսի, 2022

Իդալգոյի և Հարությունյանի հանդիպման կապակցությամբ Բաքուն բողոք է հայտնել Փարիզին |azatutyun.am|

azatutyun.am: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանություններն արտգործնախարարություն են կանչել Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովն իր բողոքն է արտահայտել Փարիզի քաղաքապետի և Արցախի նախագահի հանդիպման կապակցությամբ:

«Դեսպանին ասվել է, որ ֆրանսիացի պաշտոնյայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված այդ քայլն ակնհայտորեն հակասում է Ֆրանսիայի օրենսդրությանը և երկրի միջազգային պարտավորություններին, ինչպես նաև վնասում է ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Հարությունյանն ու Իդալգոն հանդիպել են նախօրեին՝ Հայաստանի Գորիս քաղաքում, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ ֆրանսիացի պաշտոնյան նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար, հաղորդել է Արցախի նախագահականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել