Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել Վարշավային Ուկրաինացի փախստականների համար |armenpress.am|
14:15 - 28 մայիսի, 2022

Լեհաստանում ասել են, որ ԵՄ-ն անհրաժեշտ միջոցներ չի փոխանցել Վարշավային Ուկրաինացի փախստականների համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը դեռ Լեհաստանին չի փոխանցել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են  Լեհաստանի տարածքում գտնվող Ուկրաինացի փախստականներին օգնելու համար։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Պավել Շեֆերնակերը։

«Ուկրաինացի  փախստականների ծախսերը, որոնք մենք կրում ենք, հաշվարկված են միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով: Հետևաբար, ԵՄ օգնությունը փախստականներին օգնող երկրներին նույնպես պետք է տրվի միլիարդներով, ոչ թե միլիոնավոր եվրոներով», - ասել է նա:

Շեֆերնակերի խոսքով՝ երեք ամիս առաջ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 144,6 մլն եվրո է հատկացնում Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներին օգնելու համար, սակայն Վարշավան դեռ չի ստացել այդ գումարը։ Նա բացատրել է, որ Լեհաստանի կառավարությունը չի կարող փախստականներին օգնել ԵՄ-ի միջոցներից, որոնք երկիրը ստանում է նպատակային ծրագրերի համար։

«Մենք չենք կարող նրանց վերաուղղորդել փախստականներին օգնելու համար, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք հրաժարվել պլանավորված  ծրագրերից: Եվ այն միջոցները, որոնք ԵՄ-ն հատկացնում է միգրացիոն հիմնադրամներից, իսպառ բացակայում են», - ասել է ՆԳՆ փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել