ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|
13:49 - 28 մայիսի, 2022

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան կուժեղացնեն համագործակցությունը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակման պայմաններում |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռների արձակումը և այդ պայմաններում կամրապնդեն եռակողմ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: 

«Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և խոստանում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի անվտանգության խորհդի համապատասխան բանաձևերի լիարժեք իրականացման համար»,- ասվում է փաստաթղթում։

Կողմերն ընդգծել են, որ լուրջ և կայուն երկխոսության ճանապարհը մնում է բաց, և «խստորեն կոչ են արել ԿԺԴՀ-ին վերադառնալ բանակցությունների՝ առանց նախապայմանների։

Նրանք խորը մտահոգություն» են հայտնել մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի և ավելի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակման կապակցությամբ: «Այս արձակումներից յուրաքանչյուրը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր և լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի և միջազգային հանրության համար»,- նշել են երեք երկրները։

«Ի պատասխան ԿԺԴՀ-ի անօրինական և ապակայունացնող գործողությունների՝ մեր երկրները համակարգված զորավարժություններ անցկացրին՝ ցույց տալով մեր ընդհանուր, միանշանակ հավատարմությունը տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել