Եթե Ուկրաինան տեղ չունի ԵՄ-ում, հստակ ասեք. Զելենսկի |tert.am|
13:15 - 28 մայիսի, 2022

Եթե Ուկրաինան տեղ չունի ԵՄ-ում, հստակ ասեք. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն ակնհայտ տարաձայնություններ ունեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։

Այս մասին նա խոսել է Nieuwsuur-ին տված հարցազրույցում, հայտնում է pravda.com.ua-ը։

Զրույցի ընթացքում լրագրողը նշել է, որ մի քանի շաբաթ առաջ Մարկ Ռյուտեն ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում և Ուկրաինային անվանել եվրոպական ընտանիքի մաս, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին ոչինչ չի ասել։ Զելենսկին պատասխանել է, որ հինգշաբթի խոսել է վարչապետի հետ։

«Ես ազնիվ էի Մարկի հետ, ես նրան այսպիսի մի բան ասացի. «Շնորհակալություն ելույթի համար։ Դուք իսկապես օգնում եք մեզ, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Բայց ինչ վերաբերում է ԵՄ-ին, Դուք լռեցիք այն ամենի մասին, ինչ մենք պարզապես ուզում էինք լսել։ Եթե կարծում եք, որ մենք տեղ չունենք ԵՄ-ում, ապա պետք է դա հստակ ասեք»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, Ռյուտեն պատասխանել է, որ, իր կարծիքով, ԵՄ-ում Ուկրաինայի համար տեղ կա, «բայց հետո որոշակի քայլեր պետք է ձեռնարկվեն»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել