Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա տուժած
13:08 - 28 մայիսի, 2022

Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 28-ին՝ ժամը 11։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել՝ Երևանի Արշակունյաց պողոտայի երկհարկանի շինություններց մեկում տեղի է ունեցել փլուզում․ կա տուժած։

Ավելի ուշ ԱԻՆ-ը հայտնել է 3 տուժածի մասին։ Փրկարարները տուժածներին (Թ․ Մ․, Ա․ Հ․` ծնված 2005 թ․, 3-րդ տուժածի ինքնությունը պարզված չէ) մոտեցրել  են շտապօգնության ավտոմեքենային։

Ա․ Հ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս 2 տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել