ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումներ փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ |tert.am|
10:48 - 28 մայիսի, 2022

ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումներ փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գործընկերները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն փոխզիջման գնալ Թուրքիայի հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելու հարցում, և Անկարայի մտահոգությունների վրա աչք չեն փակի, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Ակնհայտ է, որ ո՛չ Բրյուսելում, ո՛չ Ստոկհոլմում, ո՛չ Հելսինկիում չեն կարողանա այդքան հեշտ մի կողմ դնել թուրքական կողմի մտահոգությունները: Չեմ կարծում, որ Անկարային կարելի է համոզել միայն ՆԱՏՕ-ի համերաշխության մասին փաստարկի միջոցով: Կարծում եմ, որ որոշ փոխզիջումներ կգտնվեն, որոնք կհամապատասխանեն Անկարայի ձևակերպված շահերին ու դիրքորոշումներին»,- ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել