Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ «հատուկ գործողության» վրա «հսկայական ռեսուրսներ» են ծախսվում
18:17 - 27 մայիսի, 2022

Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ «հատուկ գործողության» վրա «հսկայական ռեսուրսներ» են ծախսվում

Ռուսաստանը տնտեսության աջակցությանն, ընդանուր առմամբ, 8 տրլն ռուբլի է ուղղել, ասել է երկրի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ «Հատուկ ռազմական գործողության» իրականացումը, նրա խոսքով, «հսկայական ֆինանսական ռեսուրսներ» է պահանջում։ Սակայն հստակ գումարի չափը չի նշել, հայտնում է «Կոմերսանտը»։

«Կենսաթոշակային ապահովման համար այս տարի հսկայական միջոցներ՝ 600 միլիարդ է անհրաժեշտ, հաջորդ տարի՝ 1 տրիլիոն, հետագայում՝ նույնպիսի ծավալներ։ Հատուկ գործողության իրականացման համար գումար, հսկայական ռեսուրսներ նույնպես պետք են։ Տնտեսության աջակցության համար քաղաքացիներին նույնպես փող է պետք, տնտեսությանն ուղղված, այսպես կոչված, բյուջետային խթանի ընդհանուր ծավալը 8 տրլն ռուբլի է։ Հսկայական գումարներ են։ Այս ռեսուրսները մեզ պետք են՝ տնտեսությանը, մեր քաղաքացիներին աջակցելու համար», - ասել է նախարարը։

 Նա հավելել է, որ, քանի դեռ փակ է ներկրումը, ՌԴ կառավարությունն, առաջին հերթին, սատարելու է արտահանողներին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել