Մարիուպոլում գործարանի փլատակների տակ 70 մարմին է հայտնաբերվել |factor.am|
16:19 - 27 մայիսի, 2022

Մարիուպոլում գործարանի փլատակների տակ 70 մարմին է հայտնաբերվել |factor.am|

factor.am: Մարիուպոլի նախկին «Օկտյաբր» գործարանի տարածքում փլատակների տակ մոտ 70 մահացածի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշչենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Պատճառը նույնն է՝ հրետակոծությունից հետո մարդկանց վրա են թափվել բեկորները։ Մահացածների մարմինները փաթեթավորվել են պոլիէթիլենային տոպրակների մեջ և դուրս բերվել՝ զանգվածային գերեզմանում թաղվելու համար»,- գրել է Անդրյուշչենկոն Telegram-ում։ Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականի խոսքով՝ մարմինների նույնականացում չի իրականացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել