Թուրքիան և Ադրբեջանը համագործակցելու են տիեզերքի և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում |factor.am|
14:50 - 27 մայիսի, 2022

Թուրքիան և Ադրբեջանը համագործակցելու են տիեզերքի և արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում |factor.am|

factor.am: Թուրքիան և Ադրբեջանը մի շարք համաձայնագրեր են ստորագրելու Բաքվում շարունակվող ավիացիայի, տիեզերքի և տեխնոլոգիաների փառատոնի (TEKNOFEST) շրջանակում։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը։

Նա նշել է, որ ի թիվս այլոց՝ համաձայնագիր կստորագրվի երկու երկրների տիեզերական գործակալությունների միջև, որը զգալի ներդրում կունենա արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման գործում։

«Համաձայնագրերը կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը, կամրապնդվեն տնտեսական կապերը»,- ասել է թուրք նախարարը։ Վարանքը նաև նշել է, որ TEKNOFEST փառատոնի նպատակն է երիտասարդ սերնդի մեջ հետաքրքրություն սերմանել գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ փառատոնի շրջանակում կազմակերպվող մրցույթներին 1000 թիմերի կազմում մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի ավելի քան 6000 երիտասարդներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել