Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման. Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը |news.am|
13:55 - 27 մայիսի, 2022

Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման. Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը |news.am|

news.am: Սպիտակում մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը։

Ցուցարարների ձեռքին կան Հայաստանի ու Արցախի դրոշներ, նրանք վանկարկում են. «Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ»:

«Որպեսզի ունենանք արժանապատիվ Հայաստան, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը դրա համար անհրաժեշտ է ունենալ առանց Նիկոլ Հայաստան: Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության,  հանուն Արցախի հայկականության: Իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման»,-ասաց ցուցարարներից մեկը:

Ավելի վաղ քաղաքացիները փակել էին Սեւան-Երեւան մայրուղին:

Նշենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պտգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր առավոտից կազմակերպելու են անհնազանդության ակցիաներ թե Երեւանում, թե մարզերում: Այսօր հանրահավաք նախատեսված չէ: Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրեց  համապետական հանրահավաքի, որին կհաջորդի երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել