Խաղաղության համար հույս չտեսա. Իտալիայի վարչապետը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին |tert.am|
10:16 - 27 մայիսի, 2022

Խաղաղության համար հույս չտեսա. Իտալիայի վարչապետը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին |tert.am|

tert.am: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ «խաղաղության համար հույս չի տեսել»։ Դրագին այս մասին ասել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, գրում է meduza.io-ն։

Պուտինի հետ մայիսի 26-ին նրա զրույցը հիմնականում կենտրոնացած էր Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելափակման պատճառով համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքի վրա: Դրագիի խոսքով՝ Պուտինն ասել է, որ ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են Կիևի մեղքով, որը, ՌԴ նախագահի խոսքով, ականապատել է դրանց ճանապարհները:

Իտալիայի վարչապետի խոսքով՝ իրավիճակը կարելի է կարգավորել՝ մաքրելով ջրերը և Ռուսաստանին երաշխիքներ տրամադրելով, որ նավահանգիստները չեն ենթարկվի հարձակումների, հայտնում է Askanews-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել