«Դիմադրություն» շարժման  մասնակիցները Կառավարության շենքի մոտ են, որտեղ տեղի է ունենում Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը
19:11 - 26 մայիսի, 2022

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Կառավարության շենքի մոտ են, որտեղ տեղի է ունենում Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահի հանդիպումը

Ընդդիմության երթը Ֆրանսիայի հրապարակից հասավ Հանրապետության հրապարակ։

Նրանք շարժվում էին դեպի Կառավարության շենք, որտեղ պետք է ժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը։  Ոստիկանությունը, սակայն, թույլ չտվեց առաջ շարժվել։

Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահին Կառավարության շենք են ուղեկցել հետևի՝ ավտոտնակների մուտքով», և որ Կառավարության շենքում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումը։ 

Նրա խոսքով՝ իրենց առջև դրված խնդիրը լիարժեք կատարել են՝ թույլ չտալով կենտրոնական մուտքով, սահմանված արարողակարգով տեղի ունենա ընդունելությունը, և ուղերձն էլ հստակ փոխանցվել է։

Սաղաթելյանը ակցիայի մասնակիցներին առաջարկեց վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 19։00-ին նախատեսված էր ընդդիմության հանրահավաքը, սակայն մասնակիցները հրաժարվեցին հեռանալ Կառավարության շենքի մոտից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել