Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում գործողություն իրականացնել, եթե սպառնալիքը մեծանա

 |factor.am|
18:44 - 26 մայիսի, 2022

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ստիպված կլինի Սիրիայում գործողություն իրականացնել, եթե սպառնալիքը մեծանա |factor.am|

factor.am: Թուրքիայի իշխանությունները ստիպված կլինեն նոր գործողություն իրականացնել Սիրիայում, եթե սահմանային գոտում սպառնացող վտանգը մեծանա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիայի համար սպառնալիքը սկսել է մեծանալ «Խաղաղության աղբյուր» օպերացիայի անցկացման գոտում և այլ ուղղություններում։ Մենք անցկացրել ենք այդ գործողությունները, որպեսզի վերացնենք վտանգը։ Սակայն եթե վտանգը նորից աճի, ապա մեր պարտքն է՝ միջոցներ ձեռնարկել դրա դեմ։ Ամերիկացիները, ինչպես մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի գործընթացում, ասում են, որ հասկանում են մեր մտահոգությունները։ Մեր անհանգստությունն իրական է»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը խոստացել է նվազեցնել ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը թուրքական սահմանից մինչև 30 կմ խորության վրա գտնվող տարածքներում, սակայն «խոստումը չի կատարվել»։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել