Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին
15:17 - 26 մայիսի, 2022

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագիրը՝ նավթամթերքի մատակարարման մասին

Ղազախստանի խորհրդարանի Սենատը (վերին պալատ) վավերացրել է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը՝ ՀՀ-ին նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ-ի հուլիսին Նուր-Սուլթանում։ Դրանով սահմանվում են երկու երկրների կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմանները՝ Հայաստանին այն ապրանքների մատակարարման անռչությամբ, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 27-րդ խմբում՝ բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածխի։

«Համաձայնագրով նախատեսվում է․ արտահանման մաքսատուրքերի չգանձում այն ապրանքների համար, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում ներքին սպառման համար այն ծավալներով, որոնք նախատեսված են ինդիկատիվ բալանսներով; սահմանված ապրանքների մատակարարման արգելք, որոնք ցանկով հաստատված չեն, ինչպես նաև նախատեսված չեն ինդիկատիվ բալանսներով», - ասված է Ղազախստանի Սենատի տնտեսական քաղաքականության, նորարարական զարգացման և ձեռնարկատիրության հարցերով կոմիտեի եզրակացությունում։

Ընդ որում, սահմանված ապրանքները, որոնք Ղազախստանից Հայաստան են արտահանվում, չեն կարող արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Այս պարտավորության խախտման փաստերի հայտնաբերման դեպքում ղազախական կողմն իրեն իրավունք է վերապահում արգելելու կամ կասեցնելու նշված ապրանքների՝ առանց մաքսատուրքի մատակարարումները։

Սենատում համաձայնագրի վավերացումից հետո այն կներկայացվի Ղազախստանի նախագահի ստորագրմանը։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել